ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Անհասկանալի պարզաբանումներ անելն ընդամենը շղարշ է

Անհասկանալի պարզաբանումներ անելն ընդամենը շղարշ է
20.04.2024 | 12:12

Մի ահագին ժամանակ նիկոլենք անհոգնել կրկնում էին, թե «դեմարկացիան իրականացվելու է 1975 թվականի ԽՍՀՄ ԳՇ քարտեզներով», 20 օր առաջ խորհրդարանում կանգնում, ասում էր, թե «քարտեզ չունենք էս պահին», երեկ էլ պարզվեց, Տավուշի հողերի թեման փակում է «1991-ի՝ ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանով» (սա էլ ադրբեջանցիքի հերթական պահանջներից է):

Մի թեմայում երեք անգամ (մինիմում) ակնհայտ սուտ, ու հիմա եկել ասում է, թե «90% երաշխիք եմ տալիս, որ չեն կրակի»:

Էստեղ թեման տավուշյան առաջնագծի կազմաքանդումն է, ոչ մի ուրիշ բարդ բան, ու ամենակարևորը՝ հերթական անգամ բարոյապես «զաչումարիտ» անելը:

Իշխանական պրոպագանդայի բուտաֆորիկ դեմքով անհասկանալի պարզաբանումներ ու արդարացումներ անելն ընդամենը շղարշ է:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1727

Մեկնաբանություններ